Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Հարգելի շտապ բուժ. օգնության աշխատակիցներ, հետո էլ բողոքում եք, որ ձեզ ծեծում ու խոշտանգում են...
Երեկ կանչ ենք արել: Երիտասարդ մի աղջիկ-բժշկուհի եկավ: 2-3 շաբլոն հարցերից հետո հրամայեց պտտվել ու մեկ էլ հոպ՝ զգում ես, որ քեզ ներարկում են՝ առանց հարցնելու դեղերից ալերգիա կա թե չէ, կամ ասենք կարելի է սրսկել, կամ էլ վերջը լավ՝ ինչ եք սրսկում....
Ցավոտ պրոցեսից հետո մնաց միայն արյան հետքեր՝ ալարեցին անգամ մեկ վայրկյան բամբակով մշակում անեին... ու մեկ էլ կրկին հոպ՝ գնացին՝ ախր գոնե մի քանի րոպե մնացեք, մեկ էլ տեսար հիվանդը վատացավ, մեռավ.... Հոգ չէ, ձևական գործն արված է: Վերջում էլ աստիճանների վրայից նետում են սարսափազդու դիագնոզ, որի ճիշտ լինելու դեպքում ներարկումը խստիվ արգելվում է (մասնագետ չեմ, բայց մեծերից լսած կամ էլի): Մի ճար արեք, ազգս ձեր աշխատակիցների ձեռքով կարող է մի օր էլ դադարի շնչել:
Հ.Գ. Երանի ԱԻՆ-ի պես աշխատեն մեր բոլոր գերատեսչությունները: