▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարևորը աշխարհին ապացուցեցինք, որ մեր մոտ մայդան չկա

Պարադոքսը կայանում է նրանում, որ վերջին օրերի ընթացքում շատերը, կաշվից դուրս գալով, ավելի շատ աշխատում էին աշխարհին ապացուցել, որ մեր մոտ մայդան չի, քան էդ նույն աշխահի ուշադրությունը կենտրոնացնեին մեր բուն պահանջի վրա: Չնայած էդ նույն աշխարհը, մեծ հաշվով, թքած ունի մեր ժողովրդի ցանկացած պահանջի վրա: 
Արդյունքը եղավ այն, որ շատերը, հիմնականում նրանք, ում համար կարևորը ոչ թե խնդրի լուծումն էր, այլ ուղղակի այն սղցնելը` հարցը համարելով փակված: 
Կանխազգալով, թե ինչպիսին է լինելու անկախ աուդիտ կոչված անեկդոտի տված գնահատականը` նկատեմ, որ այս «ռազմավարական» որոշման արդյունքում, մենք մի քանի ամիս չենք մուծի հոսանքի գինը նոր սակագնվով և այն կփոխհատուցենք նույն այն վարկի միջոցով, որը մի քանի տարի անց վերադարձնելու ենք` տոկոսների հետ միասին: Այսինքն ՀԷՑ-ի հեչ բիբինին էլ չի, թե էդ գումարները ոնց են ներս անելու, միևնույն է` անելու են: Իսկ թե ինչ է պատահում, երբ վարկի հաշվին ինչ-որ սուբսիդավորումներ է հատկացնում մեր խելացի կառավարությունը, երևի թե անիմաստ է հիշեցնելն անգամ:

Հ.Գ. Թարսի պես, որպես կանոն, հիմնականում պայքարում են նրանք, ովքեր հնարավորություն ունեն էդ անտեր հոսանքի վարձը մուծել անգամ, եթե այն 100 դրամով թանկանա, իսկ էդ նույն պայքարը միշտ ապականում ու փչացնում են հիմնականում նրանք, ովքեր ողջ կյանքը սիգարետը սրանից նրանից մուֆթելով են ապրում:

 

 

 

 

 

Գարիկ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին