▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շենգավիթ» ԲԿ-ն հրաժարվում է մեկնաբանել 26-ամյա ծննդկանի մահվան դեպքը

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում հաշվառված և այնտեղից հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկանի՝ 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան դեպքի վերաբերյալ «Շենգավիթ» ԲԿ-ից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ: 

Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի օգնականը հայտնեց, որ կատարվածի վերաբերյալ հետագայում պաշտոնական հայտարարություն կանեն:

Նշենք, որ խոսակցություններ են շրջանառվում, թե Մերի Մարգարյանը մի քանի անգամ դիմել է «Շենգավիթ» ԲԿ՝ հայտնելով, որ իրեն լավ չի զգում, ջերմություն ունի, սակայն ջերմիջեցնող տալուց հետո նրան տուն են ուղարկել՝ պատճառաբանելով, թե որևէ խնդիր չկա: Դրանից հետո երիտասարդ կնոջ ինքնազգացողություն կրկին վատացել է, որից հետո «Շենգավիթ» ԲԿ-ն նրան ընդունել  և ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել է «Էրեբունի» հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Էրեբունի ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը մեզ հայտնել էր, որ նույն օրը կատարվել է կեսարյան հատում և ծայրահեղ ծանր վիճակով պայմանավորված չի հաջողվել աղջկա կյանքը փրկել:

Նշենք նաև, որ փոքրիկի կյանքը հաջողվել է փրկել, սակայն նրա վիճակը գնահատվում է ծանր: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին