▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքով քրեական գործ չի հարուցվի

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ՝ ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ դերասանուհի Անի Երանյանը 2015թ. հուլիսի 18-ին իր վարած «Հունդայի» մակնիշի մեքենայով վթարի է ենթարկվել Գեղարքունիքի մարզի Ճամբարակից դեպի Սեւանի մայրուղի տանող ճանապարհին: Դերասանուհին վնասվածքներով տեղափոխվել էր Սեւանի բժշկական կենտրոն: Հիվանդանոց էր տեղափոխվել նաեւ նրա մեքենայի ուղեւոր Հայկ Մխիթարյանը, Իզաբելա Դանիելյանը:
Ավտովթարի հետեւանքով տուժել էր նաեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Գագիկ Պողոսյանը, նրա կինը՝ Մարինե Կարապետյանը, նրանք եւս դիմել էին հիվանդանոց:
Նշենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու:

Դերասանուհի Անի Երանյանի մասնակցությամբ հուլիսի 18-ին տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության պատճառաբանությամբ (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ):

Այս մասին Asekose.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ Անի Երանյանի վարած «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի ոչ թույլատրելի հատվածից դուրս է եկել Երևան-Իջևան ավտոճանապարհի 73.6կմ հատված և դեպի Իջևան ուղղության ավտոճանապարհի երթևեկելի ձախ գոտում բախվել Իջևան ընթացող, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գ.Պողոսյանի վարած «Մերսեդես բենս» մակնիշի  ավտոմեքենային և վթարի ենթարկվել:

Ավտովթարի հետևանքով տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել երկու ավտոմեքենաների ուղևորները, ովքեր նախ բուժօգնության են դիմել «Սևանի հիվանդանոց» ՊՓԲԸ, ապա՝ «Հունդայի էլանտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Անի Երանյանը և նրա երկու ուղևորները, բուժօգնություն ստանալու համար, տեղափոխվել են Երևան քաղաքի «էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ, իսկ Գագիկ Պողոսյանը և վերջինիս ուղևոր Մարինե Կարապետյանը բուժօգնության համար դիմել են Երևան քաղաքի թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վթարի մասնակից, դատավոր Գագիկ Պողոսյանը նշել էր, որ Անի Երանյանի դեմ բողոք չի ներկայացնելու:

Հեղինակ՝ Անի Միրաքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին