▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շենգավիթ» ԲԿ-ի արձագանքը 26-ամյա ծննդկանի մահվան դեպքի վերաբերյալ

Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35-36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։
Հոսպիտալացման պահից սկսվել է դեզինտոկսիկացիոն, ինֆուզիոն, հականեմիկ և հակաբակտերիալ բուժում։ Հոսպիտալացման հաջորդ օրն առավոտյան հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հևոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8oC։
Այդ կապակցությամբ քանիցս զննվել է մասնագետների կողմից, իրականացվել են լաբորատոր և թոքերի ռենտգեն–հետազոտություններ, որոնց արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել։ Քիչ ուշ անալիզներում փոփոխությունների գրանցման կապակցությամբ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է իրականացնել հեպատոլոգի և նեյրոօֆթալմոլոգի խորհրդատվություն։ Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով։ Ժամը 15։00 հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
«Շենգավիթ» ԲԿ-ը մինչ քննության ավարտը այսուհետ ևս զերծ կմնա մեկնաբանություններից։ Մենք շահագրգռված ենք փաստերի օբյեկտիվ, անաչառ լուսաբանման և պարզաբանման մեջ։
Տեղի ունեցածի առիթով մենք հայտնում ենք մեր խորը ափսոսանքը և ցավակցում ենք ընտանիքին։
«Շենգավիթ» ԲԿ–ի տնօրինություն
Աղբյուրը <a href="http://168.am/2015/07/31/521653.html">© 168.am</a></br>

Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35-36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։ Այս մասին ասված է «Շենգավիթ» ԲԿ-ի հայտարարության մեջ:

Հոսպիտալացման պահից սկսվել է դեզինտոկսիկացիոն, ինֆուզիոն, հականեմիկ և հակաբակտերիալ բուժում։ Հոսպիտալացման հաջորդ օրն առավոտյան հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հևոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8oC։

Այդ կապակցությամբ քանիցս զննվել է մասնագետների կողմից, իրականացվել են լաբորատոր և թոքերի ռենտգեն–հետազոտություններ, որոնց արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել։ Քիչ ուշ անալիզներում փոփոխությունների գրանցման կապակցությամբ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է իրականացնել հեպատոլոգի և նեյրոօֆթալմոլոգի խորհրդատվություն։ Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով։ Ժամը 15։00 հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

«Շենգավիթ» ԲԿ-ը մինչ քննության ավարտը այսուհետ ևս զերծ կմնա մեկնաբանություններից։ Մենք շահագրգռված ենք փաստերի օբյեկտիվ, անաչառ լուսաբանման և պարզաբանման մեջ։Տեղի ունեցածի առիթով մենք հայտնում ենք մեր խորը ափսոսանքը և ցավակցում ենք ընտանիքին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնում հաշվառված և այնտեղից հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված ծննդկանի՝ 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան մասին: Երեկ` հուլիսի 30-ին,մահացել է նաև Մերի Մարգարյանի նորածին դուստրը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին