▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
 
ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ: Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:

Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին