▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նոր մանրամասներ. Անի Մաջնունյանի սպանության կասկածանքով ձերբակալվածը 20-ամյա երիտասարդ է

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի 20-ամյա բնակիչ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 5-ին, Երևանում` Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել է «6-րդ Զգայարան» հաղորդաշարի էքստրասենս՝ 53-ամյա Անի Մաջնունյանի դին, որ վրա եղել են բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներ:

Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկությունների էքստրասենսի սպանությունը կատարել է երիտասարդ զույգ: 20-ամյա տղան մտերիմ է եղել Անիի հետ եւ երբեմն այցելել է նրա տուն: Տղայի անունը Մուշեղ է, իսկ աղջկա անունը՝ Աննա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին