▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Մաջնունյանին սպանողը նրա մտերի՞մն է

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են  Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք հանգամանքներ:
Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվում է նրա մտերիմը։ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ հանցագործությունը բացահայտվել է և սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երիտասարդը մտերիմ հարաբերություններ է ունեցել կնոջ հետ, ում դաժանաբար սպանելուց հետո դուռը հանգիստ փակել է և հեռացել։
Երիտասարդն այնքան սառնասիրտ է գործել, որ սպանությունից հետո փորձել է թաքցնել սպանության հետքերը և նետել դեպքի պահին իր հանգին եղած հագուստները, որոնք ամբողջությամբ արյունոտվել էին։ Մեր տեղեկություններով՝ քննությանը հաջողվել է պարզել՝ իրեղեն ապացույցները փորձել են ոչնչացնել Խարբերդում, որտեղ արդեն կատարվել է զննություն։

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են  Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք հանգամանքներ:

Հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվում է նրա մտերիմը։ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է, որ հանցագործությունը բացահայտվել է և սպանության կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա երիտասարդ։

pastinfo.am-ի տեղեկություններով՝ երիտասարդը մտերիմ հարաբերություններ է ունեցել կնոջ հետ, ում դաժանաբար սպանելուց հետո դուռը հանգիստ փակել է և հեռացել։
Երիտասարդն այնքան սառնասիրտ է գործել, որ սպանությունից հետո փորձել է թաքցնել սպանության հետքերը և նետել դեպքի պահին իր հանգին եղած հագուստները, որոնք ամբողջությամբ արյունոտվել էին։ Մեր տեղեկություններով՝ քննությանը հաջողվել է պարզել՝ իրեղեն ապացույցները փորձել են ոչնչացնել Խարբերդում, որտեղ արդեն կատարվել է զննություն։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին