▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների  հետևանքով զոհվել է 1975թվ.-ին ծնված պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: 

Վերջինիս խոսքով` նախորդ երկու օրվա ընթացքում լարվածության ընթացքում հակառակորդն ունեցել է զոհեր, ծանր վիրավորներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, կրակն էլ լռեցվել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը մի քանի ժամ կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ,  վիրավորվել է Կոթի գյուղի երկու բնակիչ: Գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը Asekose.am-ին հայտնել է, որ վիրավորները մայր ու որդի են: Վերջիններս այս պահին գտնվում են Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Նրանց ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն. վիրավորների վիճակը հիմա կայուն է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին