Օրեր առաջ հայտնել էինք, որ առողջապահության նախարարությունը Մերի Մարգարյանի գործով իր իրականացրած ներքին քննության արդյունքները չի փոխանցում ո՛չ գործով զբաղվող քննիչին, ո՛չ տուժող կողմին:
Այսօր Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Մարգարյանների իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը իր իրականացրած ներքին քննության եզրակացությունն արդեն հանձնել է քննիչին, բայց քրեադատավարական ընթացակարգով իրենք այս պահին իրավունք չունեն ծանոթանալու եզրակացությանը:
«Քննիչը մեզ հայտարարեց, որ եզրակացությունը կցվում է քրեական գործի նյութերին, այսինքն՝ կարող ենք ծանոթանալ քրեկան գործին ըստ ընթացակարգի՝ նախաքննության ավարտից հետո: Մենք այդ առումով որևէ դժգոհություն չունենք, քանի որ դա այն փաստաթուղթը չի, որին այս պահինն կարող ենք ծանոթանալ»,- նշեց իրավաբան Մարինե Թովմասյանը՝ հավելելով, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է արվում:
Իրավաբանի խոսքով՝ քննիչը արդյունքները ստանալու համար գրավոր դիմում էր ներկայացրել առողջապահության նախարարություն, որը բավարարվել է, ինչը նշականում է, որ իրենք արդեն պաշտոնապես իրավունք ունեն մասնակցելու փորձաքննության իրականացմանը:
Անդրադառնալով նախքաննության ավարտի ժամկետներին՝ իրավաբանը նշեց, որ հստակ չի կարող նշել, թե երբ այն կավարտվի, քանի որ դա կախված է քննության ընթացքից:
«Մեզ համար շատ կարևոր է այդ արդյունքներին ծանոթանալը հետագա մեր գործողությունները հասկանալու և մարտավարություն մշակելու համար», -Asekose.am-ի հետ զրույցը սահմանափակեց Մարգարյանների իրավհաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը:
Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործով առողջապահության նախարարությունը ներքին քննություն էր անցկացնում:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան