▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին դեռ ապաքինված չէ

Հայաստանի Լոռու մարզի Օձուն գյուղի 6-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածնի եկեղեցու վերականգնողական աշխատանքները ավարտվել էին: Կատարող «ԼևԳուկ» ընկերությունն ուժեղացրել էր շինությունը ներքին ամրացման մեթոդով՝ սահմանափակելով արտաքին տեսքի միջամտությունը թռուցիկ շտկումներով:

Սակայն այժմ համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որի հեղինակը փաստում է, որ վերականգնողական որոշ աշխատանքներից հետո հաճախել է Օձունի եկեղեցի, սակայն այն դեռևս ամբողջությամբ վերականգնված չէ.

«Անկատար աշխատանքներ դեռ կան, բակում թափված են կամարակապի քարերն ու քիվերը: Արտաքին եռակողմ սրահներն ամբողջական վերականգնման չեն ենթարկվել: Բակի բարեկարգում և եկեղեցու շուրջը ջրահեռացում չի կատարված և այլն: Այս ամենը հետագայում կարող է լուրջ խնդիրներ առաջացնել, եթե անմիջապես չիրականացվի: Եթե Օձունի տաճարի վերականգնման աստվածահաճո գործն անավարտ մնա, ապա արածն էլ ջուրը կլցվի...»,- նշում է տվյալ տեսանյութի հեղինակը:

Հիշեցնենք, որ Օձունի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը ֆինանսավորել է Մոսկվայում ապրող գործարար, բարերար Մովսես Ձավարյանը, ով պնդում էր,որ ծրագիրն ամբողջությամբ չի արդարացրել իր սպասումները, մասնավորապես՝ Հայաստանում պետության և բարեգործների համագործակցությունը չափազանց անարդյունավետ է:

Հեղինակ` Անէքսուս

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին