▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

17-ամյա Լոլա Ուզունյանի մահվան լուրը հաստատվել է

Փարիզի «Բատակլան» համերգասրահում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության ընթացքում անհետացած 17-ամյա հայուհի Լոլա Ուզունյանի մահվան լուրը հաստատվել է:

Նախօրեին տարածված լուրը, թե համերգասրահում գտել են Լոլայի մարմինը, ավելի ուշ հաստատել էին աղջկա ծնողները: Նրանք թատրոնում ռոք համերգի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչության ավելի քան 100 զոհերի մեջ ճանաչել են իրենց դստերը։

Համացանցի բազմաթիվ օգտատերեր իրենց  ցավակցություն են հայտնում աղջկա ընտանիքին ու հարազատներին:

Նշենք, որ 17-ամյա հայուհին նոյեմբերի 13-ին հոր հետ ներկա է եղել Bataclan թատրոնում Eagles of Death Metal ամերիկյան ռոք խմբի համերգին: Իրարանցման ժամանակ հայր ու դուստր կորցրել էին միմյանց: Հայրը ՝ Էրիկ Ուզունյանը, փրկվել էր, իսկ Լոլան անհետ կորել էր, նրա մասին 3 օր տեղեկություն չկար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարք է տեղի ունեցել: Անհայտ անձինք կրակ էին բացել քաղաքի ռեստորաններից մեկում, երեք պայթյուն գրանցվել էր «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտակայքում, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի և Գերմանիայի հավաքականների ընկերական հանդիպումը և որին ներկա էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:Բացի այդ, «Բատակլան» համերգասրահում ռոք համերգի ընթացքում անհայտ անձինք պատանդ էին վերցրել հանդիսատեսին:

 

Կարդացեք նաև՝ Փարիզում երեք ենթադրյալ ահաբեկիչ է ձերբակալվել, իսկ կին ահաբեկիչը սպանվել է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին