▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շռամը, որ ես ունեմ, տեսանյութում չկա. Ռոբերտ Ահարոնյանը՝ սեքս սկանդալի մասին

 

Armtimes.com-ը գրում է.

Երեկ համացանցում «Բացահայտե՛նք հոմոֆոբ գեյերին» նախաձեռնության անունից բավական արագ տարածվեց մի տեսանյութ եւ հայտարարություն, որտեղ «Հայաստանի սոցիալիստական շարժում» կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը վիրտուալ շփվում էարական սեռի ներկայացուցչի հետ: Հայտարարության մեջ ասված է, որ «Հայաստանի Սոցիալիստական շարժման» առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը, որը ակտիվորեն պայքարում է  ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքի և նրանց իրավունքները պաշտպանողների դեմ, իրականում ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ է։ 

«Իմ պայքարը ԼԳԲՏ-ների դեմ չեմ դադարեցնելու: Սա ուղղակի սարքած է: Հոմոսեքսուալների ամենահզոր կերպարների մարդիկ են դա տարածում, թաքնված ֆեյքերով: Ոչ մեկ դեմս դուրս չի գալիս, ոչ մեկ չի ասում՝ ես եմ: Ես պատրաստ եմ յուրաքանչյուր մարդու հետ նստել եւ խոսել այդ թեմայի շուրջ, բայց ոչ մեկ իր արձագաքնը չի  տալիս, որ դա իր արածն է: Դա ամբողջությաբ կեղծիք է, սարքած է»,-armtimes.com-ի հետ զրույցում արդարացավ Ռոբերտ Ահարոնյանը:

Նրա խոսքով՝ ԼԳԲՏ համայնքն իր դեմ էժան պայքար է սկսել, քանի որ ինքը պայքարում է այդ համայնքի դեմ. «Ես գեյերի դեմ կոնկրետ պայքարելու ոչ մի բան չունեմ, ես պայքարում եմ այդ համայնքի դեմ, որ չի կարելի գովազդել, որ չի կարելի դրա մասին դասագրքեր սարքել, որ չի կարելի երեխան դառնա 18 տարեկան եւ որոշի` ինքն էգ է, թե որձ»,- ասաց սոցիալիստը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին