▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նորք-Մարաշում հայտնաբերված 10 սիրիացիները հայերեն խոսել են իմացել. պատմում են թաղամասի բնակիչները

Newsbook.am-ը գրում է. Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի բնակիչներից մեկը (վերջինիս խնդրանքով անունը չենք հրապարակում-խմբ.) կայքի հետ զրույցում հայտնել է, որ այն 10 սիրիացիները, ովքեր ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, հայերեն են խոսել:

«8 ամիս ա, ինչ ապրում էին այդտեղ: Հիշում եմ, որ մի երկու անգամ, եթե չեմ սխալվում, «Գազել»-ով իրեր են տեղափոխել տուն: Իրենց հետ թաղամասի բնակիչները կապ չեն ունեցել, չենք խոսել: Մենք միշտ էլ մտածել ենք, որ արաբներ են, բայց վստահ կարող եմ ասել, որ հայերեն խոսել են իմացել, ես էդ լսել եմ: Արտառոց որևէ բան իրենցից չենք նկատել»,- պատմել է  կայքի զրուցակիցը: 

Հիշեցնենք, որ երեկ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին