▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վեջապես պարզ կդառնա, թե ով է մեղավոր Մերի Մարգարյանի և Մարիա Հարությունյանի մահվան մեջ

 

Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված և երկու օր անց մահացած 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի  և նրա նորածին դստեր՝ Մարիա Հարությունյանի գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննության օր: Երկուշաբթի՝ նոյեմբերի 30-ին, 17 անձանցից բաղկացած հանձնաժողովը կսկսի քննությունը: Այս մասին Asekose.am-ին հաղորդեց Մարգարյանների իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը:

«Հանդիպմանը ներկայացնելու ենք մեր հարցադրումները և դժգոհությունները, որոնք հիմնականում կապված են  են երկու մարդու մահվան փաստերի հետ՝ Մերի Մարգարյանի և նրա նորածին դստեր՝ Մարիա Հարությունյանի»,-մեզ հետ զրույցի ընթացքում նշեց իրավաբանը:

Նրա խոսքով՝ այդ օրը կքննարկվի, թե արդյո՞ք Մերի Մարգարյանի  նկատմամբ իրականացվող բժշկական բոլոր գործողությունները եղել են իրավաչափ՝ թե  ոչ: Նույն հարցադրումների միջոցով փորձելու են բացահայտել նաև  նորածնի մահվան պատճառները: Տուժող կողմի փաստաբանի խոսքով՝ իրենց կողմից ձեռնարկվող քայլերը պայմանավորված են  են փորձաքննության եզրակացությամբ:

«Գործի քննության ընթացքից դժգոհություններ չունենք, ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում: Փորձում ենք ըմբռնումով մոտենալ խնդրին, քանի որ երբեմն ժամկետների առումով որոշակի ձգձգումներ են լինում»,-Asekose.am-ի հետ զրույցը եզրափակեց Մարգարյանների իրավահաջորդի շահերի պաշտպան Մարինե Թովմասյանը: 

Հիշեցնենք, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների համաձայն՝ Մերի Մարգարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն առկա է եղել Մերիի մոտ դեռևս կենդանության օրոք:

Հավելենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին և  ողջ բուժանձնակազմին:

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին