▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Մանուկյանը՝ Վլադիմիր Վիսոցկու բնագրերը գնելու մասին

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավոք, մամուլում շրջանառվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում՝ չնայած նրան, որ Վլադիմիր Վիսոցկին ինձ համար եղել և մնում է անգերազանցելի երգիչ: Իհարկե, չէի հրաժարվի որպես հուշ ունենալ Վիսոցկուն պատկանած որևէ իր, սակայն ինչպես նրա շատ երկրպագուներ, ես նույնպես լրատվամիջոցներից եմ տեղեկացել արդեն իսկ ավարտված աճուրդի մասին… Այնուամենայնիվ մի նամակ կա, որ դեռ չի վաճառվել…»:

Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «Փարիզյան Drouot տանը վաճառքի Է հանվել դերասան, պոետ, երգահան Վլադիմիր Վիսոցկու գրած վերջին բանաստեղծությունը, որը, մեր տեղեկություններով, 2 օր առաջ ձեռք է բերել արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին