▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ աղջիկը գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս դասի. «Գլաձոր» համալսարանի ռեկտոր

Mamul.am-ը գրում է.  «Էդ աղջիկը գիշերներն աշխատում էր, առավոտյան գալիս դասի: Ինքնուրույն վաստակում էր իր ուսման վարձն ու սովորում: Նորմալ աղջիկ էր, բացասական բան էդ մարդու հասցեին կարծում եմ՝ ոչ մեկը չի կարող ասել»,-  կայքի հետ զրույցում` խոսելով օրեր առաջ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված խմբի անդամներից Նելլի Մինասյանի մասին, ասել է «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը: 

Ռեկտորը նշել է, որ ինքը նույնպես դասավանդել է Նելլիին.

«Ակտիվ ուսանող չէր: Գլաձորյան միջոցառումներին ակտիվ մասնակից չի եղել: Բացակայության հարցում էլ ակտիվ չէր»:

Հարցին` անակնկա՞լ չէր Նելլիին զինված խմբի կազմում տեսնելը, Ժորա Ջհանգիրյանը պատասխանել է.

«Ի՞նչ, սպասում էիք, որ կարող է էդ աղջիկն ինչ-որ բանի մեջ մեղադրվե՞լ: Բոլորդ զբաղված եք միայն Նելլիով, մյուսները ձեզ չեն հետաքրքրում, միայն Նելլին է ձեզ հետաքրքրում: Գնացեք, մյուսների ով լինելը պարզեք»,- եզրափակել է նա:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին