▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրֆայում ջնջում են ցեղասպանության հետքերը

Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անունով անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել: Թուրքական «Evrensel» թերթի կայքի հաղորդմամբ` «Դելիլլեր հանը» ցեղասպանության ընթացքում կարճ ժամանակով որպես համակենտրոնացման ճամբար է ծառայել, ապա դարձել է որբանոց: Ուրֆայի այս որբանոցում են ապաստանել բազմաթիվ հայերի երեխաներ, որոնց համար բռնագաղթի ճանապարհին վերջին «կանգառ» է դարձել Ուրֆան: Շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետև մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրվել է նահանգային հատուկ կառավարման վարչությանը տրամադրության տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի: Աղբյուրը հիշեցնում է նաև, որ 1950-ականներին Ուրֆայի բնակչության ավելի քան 50 տոկոսը քրիստոնյա է եղել, սակայն հանրապետական Թուրքիայի կիրառած քաղաքականության հետևանքով այստեղից վերացվել են նույնիսկ քրիստոնյաների հետքերը:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին