▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մամ, ներիր, ես չէի ուզում, բայց ձեռքերս կրակեցին. Վալերի Պերմյակովի օրագիրը.aravot.am

Aravot.am-ը գրում է.

Դատարանը հրապարակեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի օրագրից հատվածներ, որտեղ վերջինս ներողություն է խնդրում ծնողներից ու խոստովանում, որը ինքը չի ցանկացել մարդ սպանել, ակամայից ձեռքերն են կրակել:

Ի դեպ, օրագիրը նրա ձերբակալությունից հետո քննիչներն են հայտնաբերել ռազմաբազայի այն խցից, որտեղ պահվել է նա: Դաժան մարդասպանության մեջ կասկածվողը, պատկերացնելով ծնողների հոգեվիճակը, վստահ լինելով, որ նրանք չեն հավատա, որ իրենց որդին կարող է մարդ սպանել, հարկ է համարում նրանց բացատրել, թե ինչու գնաց այդ քայլին:

Պերմյակովը, ներողություն խնդրելով, գրում է. «Գիտեմ, դուք այս պահին շփոթված եք, չեք կարողանում հավատալ այդ ամենին,թեև ես էլ չեմ կարողանում հավատալ, թե ինչպես է ստացվեց և ինչո՞ւ հենց ինձ հետ: Ես չգիտեմ, թե ինչու եմ գնացել, հիմա շատ եմ ափսոսում դրա համար… Երբ ես մտա տուն և տեսա մարդկանց՝ ձեռքերս սկսեցին ակամա կրակել, ամենայն հավանականությամբ վախից: Մամ, ներիր ինձ, որ խայտառակեցի ձեզ, դրեցի վատ վիճակի մեջ, չէ՞ որ դրա համար չեք ինձ ծնել և դաստիարակել: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց ստացվել է՝ հակառակ իմ դաստիարակությանը»: Հետաքրքիրն այն է, որ այդ նույն օրագրի մեկ այլ գրառմամբ Պերմյակովը նշում է, որ ինքը մարդկանց վրա չի կրակել, այլ դա արել է իր մեջ գտնվողը:

Այսօր դատարանը հրապարակեց նաև Վալերի Պերմյակովի «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցում ունեցած նամակագրությունը, որը տրամադրել էր ռուսական կողմը, հենց նրանք էին ուսումնասիրել: Նամակագրություն կա հարազատների, ծնողների, եղբոր, ընկերների, աղջիկների հետ: Մոր հետ նամակագրությունը բավական տարօրինակ բովանդակություն ունի, այստեղ Պերմայկովը խոսում է այն մասին, որ ինքը, հայտնվելով Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ պատերազմական իրավիճակում, կարողացել է հակառակորդի մի քանի տանկեր ոչնչացնել, անգամ հասել է նրան, որ արդեն սեփական տանկ ունի: Նաեւ պատմում է մորը, որ Հայաստանում 184 մարդու է ղեկավարում: Տանկերի թեման արծարծելիս, հպարտորեն գրում է, որ ինքը մարդասպան է, ոչնչացել է թշնամու երկու «ԲՏՌ» և մեկ բեռնատար:

Այս ամենը գրելուց հետո մեկ այլ նամակում Պերմյակովը մորն ասում է, որ այլեւս հնարավոր չէ դիմանալ Հայաստանում, կարոտել է բոլորին, ուզում է տուն գալ, հոգնել է պատերազմներից, եւ որ իրեն ռմբակոծել են, ու այդ ամենից հետո շատ է ուզում տուն վերադառնալ ու ապրել: «Ամեն ինչ նորմալ է, միայն ձեզ են կարոտում, զզվել եմ պատերազմելուց: Ես լուծարել եմ պայմանագիրը, չեմ ուզում այլևս պատերազմել, ուզում եմ ձեզ մոտ՝ տուն վերադառնալ»,- գրում է մորը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին