▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քույրերն ասում են` սիրահարված էր. 20-ամյա հերոս Աղասի Ասատրյանի մայրը՝ որդու մասին

wnews.am-ը գրում է.
«Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»,- ամեն անգամ, մոր «ոնց ես» հարցին այսպես էր պատասխանում զինվոր Աղասի Ասատրյանը:
 
Հուլիսի 19-ին 20-ամյա Աղասին կզորացվեր և տուն կվերադառնար:
Հերոսի մոր հետ մեր զրույցը երկար տևեց…երկարատև դադարներով:  Տիկին Նարինեն դժվարությամբ էր խոսում. արցունքները խանգարում էին:
«Վերջին անգամ խոսեցինք մարտի 27-ին: Ինչպես միշտ, այդ անգամ էլ ավելի շատ ինքն էր հարցեր տալիս՝ ոնց եմ, քույրերը ոնց են, աշխատանքի գնում եմ, թե՝ չէ: Իր մասին քիչ էր խոսում, ասում էր՝ լավ եմ, ծառայությունից չէր բողոքում» ,- հիշում է զոհված հերոսի մայրը:
 
«Բանակ գնալու օրը շատ ուրախ էր: Ամեն ինչ անում էր, որ մենք էլ ուրախ լինենք, չթողեց, որ իրեն ուղեկցեմ ասում էր՝  «մամ դու այնտեղ անելիք չունես»:
Տանից ճանապարհեցի, բայց թաքուն զինկոմ գնացի, շատ բարկացավ, հասկացա, որ էրեխեն ուղղակի չէր ուզում ինձ տեսնել, որովհետև կարող է չդիմանար, հուզվեր …
 
Մինչև բանակ գնալը մի քանի անգամ հիվանդանոցում էր հայտնվել, տարբեր կոտրվածքներ ուներ: Ուզում էի հիվանդանոցից թուղթ վերցնեի, զինկոմում ցույց տայի՝ միգուցե մեղմեր ծառայությունը, չթողեց. «Միևնույն է գնալու եմ  որտեղ էլ տանեն»,- ասում էր: Թուղթը վերցրեցի, բայց չտարավ: Հաստատ որոշել էր ծառայել:
 
Շատ երազանքներ ուներ: Ավարտել էր Մասիսի գյուղատնտեսական քոլեջը, երազում էր ուսումը Երևանում շարունակելու մասին. «Կգամ, կգնամ Երևան, կսովորեմ ու կաշխատեմ»,- ասում էր: Չէր էլ պատկերեցնում, թե ինչ է լինելու: Ոչ ոք չէր պատկերացնում:
Քույրերն ասում են, որ սիրահարված էր…ինձ ոչինչ չի ասել…»
Տիկին Նարինեն երկար լռեց. «Չգիտեմ էլ ինչ ասեմ: Տղես հայրենիքի համար է զոհվել:  Դրանից ավել էլ ինչ կա…» :
 Հ.Գ.  Հարգելի՛ ընթերցողներ 20-ամյա հերոսի ընտանիքն օգնության կարիք ունի: Աղասի Ասատրյանի մայրը` Նարինեն, միայնակ մեծացնում է 2 աղջիկների` 16 և 18 տարեկան:
Սեփական կացարան չունեն։
Ընտանիքին օգնելու համար գրեք  Նարինե Մանուկյանի ֆեյսբուքյան  ՝էջին :
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին