Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շջանների ընդհանուր իրավասության դատարան է տեղափոխվել analitik.am կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը:
Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայանցի Ա. Հովհաննիսյանի նկատմամբ, ով կասկածվում է շորթում կատարելու մեջ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը սկսելու է դռնակ դատական նիստը, որից հետո գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում