▲ Դեպի վեր

Շաբաթ, 12.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Շան, կովի, ոչխարի, այծի ոսկորները, Վանի թագավորության շրջանի ժայռափոր դամբարանը՝ Ագարակում

 

Հարգելի՛ ընթերցող, մենք ժամանակ առ ժամանակ փորձում ենք ներկայացնել Հայաստան աշխարհի պատմամշակութային արժեքները: Մեր ուշադրության կենտրոնում այս անգամ Ագարակի բրոնզեդարյան բնակատեղին է (Ք.ա 3-րդ հազ.1-ին կես, Ք.հ XVI-XVIII դդ):

Այն գտնվում է Արագած լեռան  հարավարևելյան ստորոտին: Կուր-արաքսյան մշակույթի բազմաշերտ հուշարձան է, շրջակայքն ամբողջությամբ պատված է ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով: Հիմնական շինությունները քարաշեն, կլոր կացարաններ են՝ շարված տուֆի խոշոր քարերով: Տեղում մետաղագործության մասին են վկայում հայտնաբերված անագային բրոնզի ձուլածոն, բրոնզից պատրաստված իրերը՝ դանակի շեղբ, բիզ և այլն: Գտնվել են նաև վանակատից, կայծքարից բազալտից, հրաբխային ապակուց և գետաքարերից պատրաստված առարկաներ, որոնք ունեցել են բազմաբնույթ կիրառական նշանակություն: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հայտնաբերված թրծակավե մարդակերպ և կենդանակերպ արձանիկները, սայլանիվների մասերը, շան, կովի, ոչխարի, այծի, ցլի ոսկորները, 2 ժայռապատկերները և այլն: Հնավայրում բացվել է Վանի թագավորության շրջանի ժայռափոր դամբարան, որն Արաքս գետից հյուսիս ընկած տարածքում արձանագրված առաջին հուշարձանն է:

Պեղված հարուստ նյութերը վկայում են տեղում զարգացած երկրագործության և անասնապահության մասին:

Նշենք, որ պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից 2001-2008թթ.:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին