▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում բուժումը շարունակելու համար Արման Լազգիյանին ևս 161 հազար եվրո է անհրաժեշտ

Newsbook.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմի օրերին ծանր վիրավորված և ներկայումս Գերմանիայում բուժում ստացող Արման Լազգիյանի առողջական վիճակի մեջ էական փոփոխություն չկա: Բժշկական վերջին միջամտությունը, որ կատարել են գերմանացի մասնագետները, եղել է պառկելախոցի` մեկ շաբաթ առաջ արված վիրահատությունը:  Կայքի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:

Նրա տեղեկացմամբ` համբուրգյան կլինիկայից Բոննի համալսարանական կլինիկա տեղափոխվելու և այնտեղ ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս անցնելու համար վիրավոր զինծառայողի հարազատներին 161 հազար եվրո է անհրաժեշտ:

«Քանի դեռ այդ գումարը փոխանցված չէ, Արմանին տվյալ բուժհաստատություն չեն ընդունի: Ինչպես հասկանում եմ, նրա հարազատներն այլևս դրամահավաք կազմակերպելու մտադրություն չունեն, ուղղակի ասում են, որ սպասում են: Թե ինչի են սպասում, ճիշտն ասած, չգիտեմ»,- նշեց մեր զրուցակիցը:  

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին