▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջավախքցիները շոկի մեջ են, 5-ամյա տղային սեւացած տեսել են, ուշքի չեն գալիս. նոր մանրամասներ

armtimes.com-ը գրում է. Ջավախքի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության կասկածանքով ձերբակալված 23-ամյա երիտասարդը Նադոր Ակոպովն է:

Դաժան դեպքը տեղի է ունեցել երեկ. իրենց տանը սպանված վիճակում հայտնաբերվել էին Վաղինակ Քաչոտյանի 37-ամյա կինը, 16 եւ 18 տարեկան դուստրերը եւ 5-ամյա որդին:

Մեր զրույցում Վրաստանի պատգամավոր Հենզել Մկոյանը նոր մանրամասներ պատմեց: Նա տեղեկացրեց, որ ձերբակալվածի հետ այսօր քննչական փորձարարություն է արվել: «Նրան տարել են սպանվածների բնակարան, որտեղ ցույց է տվել, թե ոնց է մտել, որ դռնից է մտել, հանցանքը ոնց է կատարել: Նա պատմել է, որ սկզբում մորն է սպանել, հետո մեծ աղջկան: Սպանությունից հետո հանել է բնակարանի մահճակալներից մեկի ներքնակի բուրդն ու այրել այն, ապա բաց թողել բնական գազը, բնակարանից վերցրել երկու հեռախոս ու հեռացել: Մյուս երկու երեխաները ծխից են մահացել, խեղդվել են: Ներքնաշորերն է հանել գլխներին հագցրել, հիմար բաներ է արել»,-մանրամասնեց պատգամավորը:

Դիտարկմանը, որ հարեւանները լրագրողերին ասել են, թե ձերբակալվածի հայրը վրացի է, ոչ թե հայ, Հենզել Մկոյանը արձագանքեց. «Հայ է, հայ իրենց գյուղացին է, ինձ ոստիկանապետն ու դատախազն են ասել: Ամբողջ Ջավախքի ժողովուրդը շոկի մեջ է, 5 տարեկան տղային ծխի մեջ սեւացած տեսել են մարդիկ, ուշքի չեն գալիս»:

Հարցին, թե կասկածյալը իրավապահներին հայտնե՞լ է՝ միայնակ է եղել, թե իր հետ այլ անձինք էլ են եղել, պատգամավորն ասաց, որ միայնակ է եղել. «Ինքն ուզել է տունը վառի, որ հետքեր չմնան»,-հավելեց Մկոյանը: Մյուս հարցին՝ ինչպե՞ս են բնութագրել հարեւանները ձերբակալվածին, պատգամավորը պատասխանեց. «Շատ դեբիլ, անպետք լակոտ է եղել, անգրագետ, ո՞նց կարար նորմալ մարդը նման բան աներ»:

Նշենք, որ 23-ամյա կասկածյալն ու սպանվածները հարեւաններ են եղել: Գյուղացիները լրագրողներին պատմել են, որ Նադոր Ակապովը ամբողջ օրը «խմած-ուռած է եղել»:

Սույն գործը Վրաստանի իրավապահները քննում են՝ նկատի ունենալով սպանության հատկապես երեք վարկածներ՝ գողությունը, բռնաբարությունը եւ վրեժխնդրությունը: Ընտանիքի հայրը՝ Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանում է՝ արտագնա աշխատանքի: Հենզել Մկոյանը տեղեկացրեց, որ նա շուտով գյուղում կլինի:

Ավելի վաղ Հենզել Մկոյանը մեր զրույցում տեղեկացրել էր, որ կասկածյալի ընտանիքից վրեժ չլուծելու կամ նման հնարավոր տարբերակները բացառելու համար նրա երեխային ու կնոջը տեղափոխել են Բակուրիանի:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին