Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն այսօր անձամբ գնացել է «Վարդաշեն» ՔԿՀ եւ նամակ հանձնել Ժիրայր Սեֆիլյանին:
Նամակը ստորև.
«Հարգելի Ժիրայր.
Ձեզ ենք դիմում, վստահ լինելով, որ Դուք գնահատում ու կարեւորում եք մտավորականի խոսքը, խնդրանքն ու բարի խորհուրդը։ Այսօր Ձեր ընկերները, ովքեր մեր հայրենակիցներն են, դիմել են ծայրահեղ քայլի՝ զինված հարձակման և պատանդներ են վերցրել, սպանվել է ոստիկանության գնդապետ։ Անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը՝ վստահ ենք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները՝ հորդորելով Ձեր ընկերներին վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին։ Հավատացած ենք, որ Ձեր եւ Ձեր ընկերների հետագա խոհեմ ու զգոն քայլերն ուղղված կլինեն ազգային միասնությանը, խաղաղությանն ու անվտանգությանը»,- նշված է նամակում, որը ստորագրել են հայ մտավորականները:
Հովհաննես Չեքիջյան, դիրիժոր
Տիգրան Մանսուրյան, կոմպոզիտոր
Պերճ Զեյթունցյան, գրող
Ռոբերտ Էլիբեկյան, նկարիչ
Ռուբեն Մաթևոսյան, երգիչ
Սասուն Պասկևիչյան, երգահան
Ալեքսանդր Գրիգորյան, ռեժիսոր
Արթուր Գրիգորյան, կոմպոզիտոր
Նորայր Մեհրաբյան, բալետմայստեր
Սոնա Հովհաննիսյան, խմբավար
Նարեկ Հախնազարյան, երաժիշտ
Ժիրայր Դադասյան, ռեժիսոր
Ռոբերտ Մլքեյան, խմբավար
Վահան Բադալյան, ռեժիսոր
Արեւ Պետրոսյան, նկարիչ-դիզայներ
Սերգեյ Ամբատյան, խմբավար
Գևորգ Հակոբյան, երգիչ
Ռուբեն Հովսեփյան, գրող