▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխված ընտանիքը կառուցում է Քաշաթաղի Հերիկ գյուղի դպրոցը

 

Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ից Հայաստան մշտական բնակության մեկնած Նելլի Շուշի Մարտիրոսյանը, ով այս ընթացքում հասցրել է բազմաթիվ բարեգործություններ անել, այդ թվում 75 զոհված զինվորների  ընտանիքներին 500-ական դոլար փոխանցել, այսօր կառուցում է Քաշաթաղի Հերիկ գյուղի դպրոցը: Վերջինս իր ֆեյսբուքյան էջում տարածել է այս տեսանյութն ու մակագրել.

«Եթե անգամ շինարարությունից շատ հեռու եք, հետևե՛ք բոլոր այն նկարներին, որ տեղադրում ենք Արցախի Քաշաթաղի շրջանի Հերիկ գյուղում դպրոց կառուցելուն նվիրված և կտեսնեք թե ինչն ինչից հետո է արվում, որպեսզի փլատակը դպրոց դարձնենք»։

Asekose.am-ի հետ զրույցում Նելլի Շուշի Մարտիրոսյանը նշեց.

  ««Հայրենասեր» կազմակերպության հիմնադիրներն ենք ես և ամուսինս՝ Ստեփան Սարգսյանը, բայց որպես կանոն մենք միշտ նշում ենք, որ գործն անում ենք մեր նվիրատուների օգնությամբ։ Ես և ամուսինս կամավորներ ենք։ Մենք ներդնում ենք մեր առաջնորդելու, կազմակերպչական և այլ կարողություններն ու հմտությունները՝ մեր նվիրվածության և ժամանակի հետ միասին, բայց եթե չլինեն մեր արդար գործին հավատացող այդ նվիրատուները մենք չենք կարող այդ ամենն անել։ Անչափ շնորհակալ ենք մեր նվիրատուներից»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին