Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Արամ Մանուկյանին՝ Սասնա Ծռեր խմբավորման անդամ Պավել Մանուկյանի որդուն:
Մեղադրող կողմը դատարանին դիմել է նաև Պավլիկ Մանուկյանի հանդեպ կալանավորումն իբրև խափան միջոց ընտրելու հարցով , սակայն , ըստ փաստաբան Ինեսա Պետրոսյանի, քանի որ Պավել Մանուկյանը ցանկություն է հայտնել ներկա լինել իր նկատմամբ խափանման միջոց ընտրելու միջնորդության քննարկմանը, հարցի քննարկումը հետաձգվել է: