▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել. փաստաբան

aysor.am-ը գրում է. Սասնա ծռեր-ի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը հացադուլ է հայտարարել, հայտնեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պավել Մանուկյանին և նրա որդի՝ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածով (Շենք շինությունների, հաղորդակցության ու տրանսպորտի միջոցների գրավում կազմակերպված խմբի կողմից և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների  ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց վարույթն իրականացնող մարմնի՝ ԱԱԾ քննչական բաժնի կողմից ներկայացված միջնորդությունը և որոշում կայացրեց Արամ Պավելի Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորում 2 ամիս ժամկետով:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին