▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նույն կյանքն է, ուղղակի մի աչքով. 17-ամյա Սայաթը՝ հուլիսի 29-ին դեպքերի ու իր նպատակների մասին

Armtimes.com-ը գրում է.

Սայադ Հարությունյանի 17-ամյակը լրանալու է  օգոստոսի 8-ին։  «Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ այդ առիթով  նա մի քանի օր առաջ  Գեղարքունիքի մարզի  Շատվան գյուղից  եկել էր Երևան, որ հագուստ գնի ու ծննդյան օրը դիմավորի նոր շորերով։ Բայց այս ընթացքում պատանու կյանքում ճակատագրական շրջադարձ եղավ. անցյալ ուրբաթ՝ հուլիսի 29-ին  ուշ երեկոյան, Սարի թաղում  տեղի ունեցած  բախումների հետևանքով  նա կորցրեց մեկ աչքը:

Ինքը՝ Սայադ Հարությունյանը, չի ցանկանում  վերհիշել դեպքի  մանրամասները։  Ասում է, որ քրոջ տնից, որտեղ հյուրընկալվել էր,  դուրս էր եկել  զբոսնելու, որոշել էր այցելեր Սարի թաղում  ապրող հորեղբոր տղային։  Ճանապարհին այնպես է ստացվել, որ պատահաբար խառնվել է ցուցարարներին, քանի որ տրանսպորտ չէր աշխատում ու որոշել էր ոտքով գնալ։

«Միանում եմ ցույցին շատ միամիտ։ Չէի էլ պատկերացնում, որ կարող է այդպիսի բան լինել, ուրախ-զվարթ ցուցարարները շարժվում էին առաջ։ Որ հասանք տեղ հետադարձ ճանապարհ չկար, ճանապարհը արդեն խառնել էի։ Ասում էի մեկ է, իրենց հետ էլ հետ կդառնամ։  Հետո որ պայթյուն եղավ, որ ամբոխը արդեն հետ քաշվեց, այդ պայթյունի ընթացքում էր, որ աչքս կորցրի...  Հիմա ընդհանուր վիճակս նորմալ է,  գանգատներ չունեմ, շատ ցավեր չունեմ, երեկ էր ամենաահավոր ցավը։ Արդեն պիտի ընտելանամ այս իրավիճակին, մնացածը ժամանակի հարց է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցում գտնվող  պատանին։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին