▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դավիթ Սանասարյանի գործն ուղարկվեց 5 միջազգային խոշոր կառույցներ

«Դավիթ Սանասարյան» նախաձեռնությունն այսօր տարածել է հայտարարություն, կապված Դավիթ Սանասարյանի գործի հետ:

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երեկ այցելություն են իրականացրել «Նուբարաշեն», առանձնազրույցներ են ունեցել Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Դավիթ Սանասարյանի հետ:

Ներկայում Դավիթը ստանում է համապատասխան դեղորայքային բուժում: Մասնավորապես, արդեն իրականացվել են համապատասխան հետազոտություններ, նշանակված են լրացուցիչ մի շարք հետազոտություններ, քանի որ ունի նաև մեջքի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև նշանակվել է անհրաժեշտությամբ պայմանավորված նեղ մասնագետի խորհրդատվություն:

Դավիթ Սանասարյանի գործն ամենայն մանրամասնությամբ` սկսած հուլիսի 18-ին ոստիկանների կողմից ծեծի ենթարկվելուց, հուլիսի 30-ին առևանգվելուց, ծեծի ենթարկվելուց, խոշտանգվելուց մինչ երեկ` 09-ը օգոստոսի, տեղի ունեցող զարգացումները, ուղարկվեց 5 միջազգային կազմակերպություններ նախորդ չորսի փոխարեն, որոնք են`

EEAS, US diplomacy, Amnesty International, People in Need և Freedom House:

Այս կազմակերպությունների արձագանքների և հետագա զարգացումների մասին ձեզ անպայմանորեն կտեղեկացնենք ընթացքում:

Բրատիսլավայում գործող Գլոբալ Անվտանգության Ֆորումից հայտնել են, որ Դավիթի գործը, իրենք էլ իրենց հերթին ուղարկել են իրենց հարյուրավոր գործընկերներ կազմակերպությունների, և նաև պաշտոնական նամակ են ուղարկել Բրատիսլավայում ՀՀ դեսպանին` խնդրելով զբաղվել Դավիթի գործով: Նրանք նաև վերջին իրադարձությունների ու Դավիթի ապօրինի բանտարկության մասին ինֆորմացիա են հրապարակել իրենց պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:  

 «Դավիթ Սանասարյան» նախաձեռնություն 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին