Քիչ առաջ Գյումրու ավագանու նիստում Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում են տվել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին։
Այս մասին հայտնում է Գյումրու «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
Բարսեղյանը հայտնում է, որ առաջարկը Մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանինն է էր, սակայն օրենքով այն օրակարգ էր մտցրել Սամվել Բալասանյանը։
Այդ կոչմանը նախկինում արժանացել են այնպիսի մեծանուն մարդիկ, ինչպիսիք Վիկտոր Համբարձումյանն է և Արտավազդ Փելեշյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գորիկ Հակոբյանը և Սերժիկ Սարգսյանը։ Հավելենք, որ Բարսեղյանը դեմ է քվեարկել նախաձեռնությանը։