▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրեբունի ԲԿ փոխտնօրենը՝ Պավլիկ Մանուկյանի ոտքը կտրելու լուրի մասին

«Պարզապես հիմարություն է». Էրեբունի ԲԿ փոխտնօրենը՝ Պավլիկ Մանուկյանի ոտքը կտրելու պատմության մասին

Life.panorama.am-ը գրում է.

«Պարզապես հիմարություն է, ո՞վ է նման բաներ տարածում: Ես անձամբ ներկա եմ եղել Պավլիկ Մանուկյանի, նրա որդու ու մյուս զինյալների վիրահատություններին, և մենք՝ բժիշկներս, արել ենք առավելագույնը, որպեսզի այդ մարդիկ վերադառնան բնականոն կյանքին: Նրանց վիրահատություններն իրականացրել են Հայաստանի լավագույն վիրաբույժները և մենք հստակ ցուցում ենք ստացել՝ ոչ մի ջանք չխնայել այդ մարդկանց կյանքն ու առողջությունը պահպանելու համար»,-կայքի հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Միքայել Մանուկյանը:

Նշենք, որ իրավապաշտպան ներկայացող Ժաննա Ալեքսանյանը Facebook-ի իր էջում երեկ գրել էր. «Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է…» :

«Էրեբունի ԲԿ-ն իր գործունեության 30 տարիների ընթացքում հիվանդանոց ոտք դրած ցանկացած քաղաքացու վերաբերվել է որպես հայ մարդու և արվել է առավելագույնը նրանց՝ լիրաժեք բուժօգնություն ստանալու իրավունքն իրացնելու համար: Մեզ համար կապ չունի բուժօգնության դիմած անձը բանվոր է, թե նախարար, սա մեր սկզբունքն է: Հիմա այդ ոտք կտրելու մասին  հայտարարությունը մեկնաբանելն անգամ ամոթալի է, ոնց կարելի է նման անպատասխանատու բաներ անել»,-հավելեց Մանուկյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին