«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում՝ ո՛չ սպորտը, ո՛չ օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում՝ այս ամենը աղբ է», - Totoexport.am-ին ասել է օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը:
Հիշեցնենք, որ երեկ Ռիո դե Ժանեյրոյում ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգի մարզիկների գոտեմարտի ժամանակ Միհրան Հարությունյանը, մրցելով սերբիացի Դավոր Շտեֆանեկի հետ, կողմնակալ մրցավարության պատճառով ցավալի պարտություն կրեց` դառնալով արծաթե մեդալակիր: