▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը դավաճանեց Միհրանին…Ըստ ՀԱՕԿ-ի՝ նա պարտվել է գեղեցիկ եւ համառ պայքարում

ՀԱՕԿ-ը հետեւյալ կերպ է մեկնաբանում Ռիո 2016-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ Միհրան Հարությունյան-Դավոր Շտեֆանեկ գոտեմարտը:

«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի՝ Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը դարձավ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:

Եզրափակչում Հարությունյանի մրցակիցը սերբ, աշխարհի նախկին չեմպիոն Դավոր Ստեֆանեկն էր: Գեղեցիկ եւ համառ պայքարն ավարտվեց 1-1, եւ քանի որ սերբը վերջինն էր միավոր վաստակել, հաղթանակը մրցավարները տվեցին Ստեֆանեկին»,- գրված է ՀԱՕԿ պաշտոնական կայքում:

Ստացվում է, որ անկախ այն բանից, որ նույնիսկ միջազգային մամուլն է նշում, որ Միհրան Հարությունյանն անարդարության զոհ է դարձել, մեր երկրում այդ ամենի դեմ պայքարելու կամ ժամանակ չունեն, կամ էլ աչքերը փակելն ավելի հարմար տարբերակ է:

Հիշեցնենք, որ Change.org կայքում  ստորագրահավաք է ընթանում Միհրան Հարությունյանի ոսկե մեդալը վերականգնելու պահանջով:

Խնդրագիրը ստորագրածների թիվն այս պահին գրեթե 14. 000 է: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին