▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հարգելի գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ իմ նկատմամբ սկսվել է քաղաքական հետապնդում։ Այսօր կանչված էի ՊՊԾ գունդ, որտեղ քննիչ Մղդեսյանի կողմից քննվում է քրեական գործ այն մասին, որ սույն թվականի հուլիսի 19-ին երեկոյան ժամը 20։00-ին Մ․ Խորենացի-Քրիստափոր փողոցների խաչմերուկում մի խումբ անձինք հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա և կոտրել հետևի ապակին։ Այս գործով ես կանչված եմ որպես վկա և քննիչի հետ հարցաքննության ժամանակ պարզվեց, որ 4 անձինք վկայություն են տվել այն մասին, որ այդ օրը հենց ես եմ կոչ արել ջարդել և փշրել ոստիկանական մեքենաները։ Բնականաբար սա աբսուրդ է, քանզի ոչ միայն չեմ տեսել նման խուլիգանություն, այլև անգամ չեմ լսել նման արարքի մասին։ Այդ օրը և հետագա բոլոր օրերի ընթացքում ես կոչ եմ արել հավաքի մասնակիցներին գործել բացառապես օրենքի շրջանակներում։ Արհեստածին այս 4 անձերի առկայությունն ու նրանց կեղծ վկայակոչությունները ստիպում են եզրակացնել, որ սա բացահայտ քաղաքական հետապնդում է իմ անձի նկատմամբ։ Կոչ եմ անում դրսևորել հետևողականություն Խորենացի փողոցում կատարված գործողությունների հետ կապված բոլոր հարուցված քրեական գործերի նկատմամբ և գործերի ընթացքը ակտիվ լուսաբանել հասարակության համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին