▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոսում է անցյալը. Ռազմիկ Վասիլյան

Համացանցում հայտնվել է Հայոց ազգային բանակի գլխավոր հրամանատար, ռազմական խորհրդի նախագահ Ռազմիկ Վասիլյանը խոսքը՝ ՀԱԲ-ի, դրա շուրջ ծավալված իրադարձությունների ու իննսունականների քաղաքական անցուդարձի մասին: 

Հիշեցնենք, որ ամենատարբեր տվյալներով ՀԱԲ-ի կազմում կար մոտ 160 հազար զինվոր, ռազմաքաղաքական կառույցը իր տրամադրության տակ ուներ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:

Ռազմիկ Վասիլյանը` Լևոն Տեր Պետրոսյանի և ՀՀՇ-ի հետ ունեցած հակասությունից հետո չգնաց իշխանությունների հետ առճակատման, և հանուն ներքին կայունության, ինչպես նաև գիտակցելով արտաքին թշնամու դեմ միավորվելու անհրաժեշտությունը, որոշեց լուծարել ՀԱԲ-ը:

Ռազմիկ Վասիլյանը ակտիվորեն մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է բոլորի կողմից սիրված և հարգված հրամանատար:

Մահացել է 2005 թվականին, պատերազմի տարիներին ձեռք բերած հիվանդությունից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին