▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

FMD K&L միջազգային խոշոր կազմակերպությունն` Օրրանի բարեկամ

Բժշկությամբ ու  նորագույն տեխնոլոգիաներով զբաղվող  FMD K&L միջազգային խոշոր կազմակերպությունը արդեն մեկ տարի ներկայացուցչություն ունի  նաև մեր երկրում:

Ընկերությունը ծրագրեր է կազմում  բժշկակական ժամանակակից սարքավորումների աշխատանքների համար, իրականացնում է դեղագործական տարբեր ընկերությունների արտադրանքի հետազոտություն և  որակի վերլուծություն:

Ընկերությունը մեկ տարվա  ընթացքում մեր երկրում ավելի քան մեկ միլիոն դոլարի ներդրում է կատարել, երեք տասնյակին մոտ բարձր վարձատրվող աշխատատեղ ստեղծել, նաև բարեգործական ծրագրերին աջակցել:

Ընկերության հայաստանյան գործունեության մեկամյակին նվիրված միջոցառմանն, իրենց ողջույնի և շնորհակալության  խոսքով ու երգով, ներկա են եղել նաև  FMD K&L-ի բարեկամ Օրրան բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ու  Օրրանի սաները: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին