▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի արձագանքը՝ նախկին տպարանի շենքը պայթյունի միջոցով քանդելու վերաբերյալ

 

«Երևանի քաղաքապետարանը սեպտեմբեր ամսվա վերջին մայրաքաղաքի կենտրոնում գտնվող նախկին առաջին տպարանի շենքի սեփականատիրոջ դիմումի համաձայն տվել է շենքի քանդման թույտվություն՝ քարերի ապամոնտաժման եղանակով: Բայց շենքը պայթյունի եղանակով քանդելու թույտվություն և լիազորություն տալու իրավունք Երևանի քաղաքապետարանը չունի: Մենք ընդամենը կարող ենք տալ քանդման թույլտվություն, քանի որ, ինչպես նշեցի, քանդումը պայթյունի միջոցով իրականացնելու լիազորություն մենք չունենք»,- երեկ պայթեցման  միջոցով Երևանի նախկին առաջին տպարանի ապամոնտաժման վերաբերյալ Asekose.am-ի հետ զրույցում պարզաբանել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Վերջինս նշեց, որ պայթեցման եղանակով շենքի ապամոնտաժման լիազորությունը տվող մարմինը Արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Մեր հարցին, թե արդյոք մինչ այդ քաղաքապետրանին զգուշացվել է, որ տպարանի շենքի ապամոնատաժումն իրականացվելու է պայթյունի միջոցով, Արթուր Գրիգորյանն ասաց, որ իրենց նման զգուշացում չի եղել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին