▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ վերջին օրերի սահմանային լարվածության, դրա հնարավոր ելքի, պատերազմի հավանականության, ապրիլյան սցենարից խուսափելու տարբերակների, Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպման մասին և ոչ միայն: 

-Պրն. Աբրահամյան, Ձեր կարծիքով` ինչի՞ հետ է կապված վերջին օրերի սահմանային լարվածությունը:

-Եթե ամփոփ ձևակերպեմ՝ դա առաջին հերթին պայմանավորված էբանակցությունների բացակայությամբ:

-Արդյո՞ք համաձայն եք այն կարծիքի հետ, որ դա կապված է Ադրբեջանի ներքին կյանքում տեղի ունեցող փոփոխությունների հետ:

-Այս ամենը շաղկապված է Ադրբեջանի ներսում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների հետ, սակայն դա միակ պատճառը չէ:

-Դուք վերջերս  գրել էիք, որ Ադրբեջանը շփման գծում նոր բախումների կփորձի գնալ, ինչը կարող է արտահայտվել  դիվերսիոն ու դիպուկահար խմբերի և տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթերի կտրուկ ակտիվացմամբ: Ի՞նչ եք կարծում` սրանք զուտ փորձե՞ր են , թե՞ դրանք կարող են վերածվել լայնամասշտաբ պատերազմի:

-Տարբեր իրադարձություններով պայմանավորված` այդ միջադեպերը կարող են լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերածվել: Ամեն դեպքում Ադրբեջանի քայլերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկիրը պատրաստվում է պատերազմի հաջորդ փուլին:

-  Իսկ ի՞նչ եք կարծում` հնարավո՞ր է, որ Ադրբեջանը դա  անում է, որովհետև վախենում է ստատուս քվոյի պահպանումից և դիմում  է արհեստական միջոցների` հակամարտությունը չսառեցնելու նպատակով:

-Ստատուս քվոն միանշանակ ձեռնտու չէ Ադրբեջանին, և նա նվազագույնը փորձելու է ցույց տալ, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է, որովհետև այդ պարագայում լարվածության նվազում չի լինելու:

-Ինչպե՞ս կգնահատեք Վիգեն Սարգսյանի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը, քանի որ, ստացվում է, որ մենք շարունակում ենք ներկայացնել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման դեպքերը, իսկ նրանց կողմից լսում ենք նույն լղոզված արտահայտությունները:

-Միջնորդների գերխնդիրն է այս պահին հասնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Դրանք այն նվազագույն նախապայմաններն են, որոնք հնարավորություն կտան ճանապարհ բացելու դեպի բանակցություններ:

-Դուք նշել էիք, որ վերջին դիվերսիոն փորձերը հնարավոր եղավ կանխել առաջնագծի տեխնիկական միջոցների վերազինման արդյունքում:Ի՞նչ եք կարծում` արդյո՞ք պատերազմ սկսվելու դեպքում  նման սպառազինությունը մեզ կազատի ապրիլյան սցենարի կրկնությունից:

 Առաջնագիծը հատուկ տեխնիկական միջոցներով համալրելը հակառակորդին առավել կանխատեսելի է դարձնում: Փաստ է, որ այսօր հակառակորդի շարժն ու գործողությունները շփման գծում առավել վերահսկելի են, քան ապրիլյան պատերազմից առաջ:

Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին