▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված երիտասարդներից մեկը մահացել է

Ոստիկանությունը մանրամասներ է հաղորդել երեկ երեկոյան տեղի ունեցած սպանության մասին։

Ըստ ոստիկանության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության՝ նոյեմբերի 13-ին, ժամը 17.15-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել անձը չպարզված տղամարդու դիակ, իսկ «կրծքավանդակի աջ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1981 թ. ծնված Արամ Պ.-ն եւ «որովայնի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ՝ 1978 թ. ծնված Մուշեղ Մ.-ն:

Նույն բուժհիմնարկից հաղորդում է ստացվել, որ Մուշեղ Մ.-ն ստացած վնասվածքներից ժամը 23.55-ին վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 14-ին պարզվել է, որ մահացած եւ անձը չպարզված տղամարդը 1991 թ. ծնված Գեւորգ Ա.-ն է:

Հանգամանքները պարզվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին