▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանը` որդու մասնակցությամբ միջադեպի լուրերի մասին

Արդեն տեղեկացրել էինք, որ «Օջախ» ռեստորանային համալիրից Աբովյանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Չարենցավան քաղաքի 17 շենքի 17 բնակարանի բնակիչ, 22-ամյա Տիգրան Հակոբի Շահգալդյանը` Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի թոռը: Վերջինս ոտքերի և նստատեղի հատվածում ունի սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հետքեր: Մամուլում լուրեր տարածվեցին, որ կասկածներ կան, որ նրան դանակարահել է Սյունիքի նախկին մարզպետ` Սուրիկ Խաչատրյանի տղան:

ՀՀԿ նիստից առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը և հավաստիացրեց, որ իր որդուն ոչ մի կապ չունի նման միջադեպի հետ: Սուրիկ Խաչատրյանը չհերքեց սակայն, որ իր որդին և Շահգալդյանի թոռը մտերիմներ են և վաղուց են ճանաչում իրար:

«Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա, արդեն մի քանի տարի է՝ մտերիմ ըկերներներ են նրանք, դուք գիտեք, որ ես ու Կովալենկո Շահգալդյանը մինչ այսօր էլ գործընկերություն  ենք անում»

Հավելենք, որ ավելի վաղ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը նշել էր, որ թոռան ոտքը վնասել են կենցաղային վիճաբանության հիման վրա:

«Մնացած տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում,- ասել էր նա՝ նկատի ունենալով՝ լրատվամիջոցներով տարածվածը, ըստ որի՝ Սյունիքի նախկին մարզպետի՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է դանակահարել Տիգրան Շահգալդյանին,- դա հարյուր տոկոսանոց սուտ է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին