▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջան փախչել ցանկացողը «Էլեկտրիկ Երեւանի» նախաձեռնողներից չէ. ինչո՞ւ է նա այդպես պնդում

 

Armtimes.com-ը գրում է. Ադրբեջան փախած Արման Վիրաբյանը որեւէ կապ չի ունեցել «Էլեկտրիկ Երեւան»-ի կազմակերպչական աշխատանքների հետ եւ չի եղել առաջին շարքերում: Մեզ հետ զրույցում այս մասին հայտարարեցին էլեկտրաէներգիայի դեմ պայքարը նախաձեռնած երիտասարդներից Վաղինակ Շուշանյանն ու Մաքսիմ Սարգսյանը:

Ինչպես տեղեկացրել ենք, ըստ ադրբեջանական haqqin.az-ի Բաքու մեկնած Վահե Ավետյանին, Սյուզան Ջաղինյանին և Վահան Մարտիրոսյանին միանալու է Արմեն Վիրաբյան անունով մեկը, ով կայքի հետ զրույցում հայտարարել է, որ «Էլեկտրիկ Երեւանի» ակտիվիստ է եւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախկին վստահված անձ:

«Նա չի եղել «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպիչների մեջ, չի եղել «Ոչ թալանին» նախաձեռնությունում: Միգուցե մասնակցել է բողոքի ակցիաներին, բայց Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ակցիաներին մասնակցել  է 20-25 հազար մարդ: Հիմա ով տեղից վեր է կենում, ասում է. ես «Էլեկտրիկ Երեւանի» կազմակերպիչ եմ, ես «Էլեկտրիկ Երեւանի» առաջին գծից եմ: Այդպիսի հայտարարություն էր անում նաեւ Վահան Մարտիրոսյանը, որ նույնպես փախավ Ադրբեջան»,- մեզ հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին