▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կործանված Տու-154 ինքնաթիռի ուղևորներից 2-ը հայ էին

Ռուսաստանի պաշտպանության նախարարոթյունը հրապարակել է Սև ծովում կործանված Տու-154 ինքնաթիռի ուղևորների ցանկը: 

Զոհվածների թվում երկու հայ կա՝ գնդապետ Ա.Ի. Վահանովը և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ Ա.Տ.Գեորգիյանը: 

Զոհերի ամբողջական ցանկն՝ այստեղ: 

Հիշեցնենք, որ ինքնաթիռում գտնվողներից 8-ը անձնակազմի անդամներ էին, 9-ը՝  ռուսաստանյան լրագրող և ևս 83 ուղևոր, որոնց թվում էին Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամներ, որոնք ուղևորվում էին Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու:

Նախնական տվյալների համաձայն՝ ինքաթիռի կործանման պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի թույլ տված սխալը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին