▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոխմարզպետի որդու սպանությունը կատարելու մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն

ՀՀ Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների, որոնողական եւ բացատրական աշխատանքների արդյունքում հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է ներկայացել նախորդ օրը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը` Մեխակ Հարությունյանը: Վերջինս ներկայացրել է նաեւ Մակարով տեսակի ատրճանակ։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մ. Հարությունյանը Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբոր՝ «Չոլի շուն» մականվամբ Արտակ Հարությունյանի տղան է։ 

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզում անհայտ անձի կողմից սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին` 28-ամյա Հայկ Հակոբյանը: 

Երիտասարդն ամուսնացած էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխաներ՝ 1 տղա և 1 աղջիկ, հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող նորատուսցի եղբայրներ Ալիկ և Արա Բանդուրյանների քեռու տղան էր: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին