▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաց բերողը» բանտից դուրս գալուց ժամեր անց ուտելիք է ուղարկել ազատազրկման մեջ գտնվող Սասնա ծռերին

Ամանորից առաջ ամենաուրախալի լուրի նման  ոգևորիչ մի լուր էլ՝ նույն «Հաց բերող»-ի մասին լսեցի այսօր՝ իմ ընկեր Վահագն Ավագյանից, որ պատմում է հետևյալը. «Էսօր իմացա, որ Հաց բերողը բանտից դուրս գալուց մի քանի ժամ անց ուտելիք է ուղարկել դատապարտյալների հիվանդանոցում գտնվող վիրավոր ծռերին»:

 

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը, որ հայտնի է որպես «Հաց բերող», կալանքից ազատվել էր դեկտեմբերի 31-ին. Արթուր Սարգսյանը սննդով բեռնված իր մեքենայով ճեղքել էր իրավապահների պատնեշն ու կրակահերթի տակ մուտք գործել «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածք:

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին