▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինիստրների հետ նստած ուռում էինք. Սերգեյ Դանիելյանը հերքել է ԱԺ ընտրություններին չմասնակցելու իր հայտարարությունը

 

Օրերս մամուլում եղավ հրապարակում, ըստ որի՝ Սերգեյ Դանիելյանը չի գրանցի իր կուսակցությունը.

«Դերասան Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունն իրավական ուժ չի ստանա եւ հետեւապես դերասանը չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Քաղաքացիական ակտիվ քայլ» կուսակցություն գրանցելու մասին դիմում չի ներկայացվի ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց ռեգիստրի գրանցամատյան, հակառակը՝ կուսակցությունը կմնա վիրտուալ տիրույթում»,- «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել էր Սերգեյ Դանիելյանը:

Սակայն երեկ CivilNet-ի հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը հերքել է տարածված տեղեկատվությունը՝ ասելով.

«Ճիշտն ասած նստած էինք իշխանության ներկայացուցիչների հետ: Պատկառելի մարդիկ կային, մինիստրներ կային: Չէի ուզում ասել, բայց քանի որ հարցը տվել եք կասեմ: Երբ ես հայտարարեցի, որ իշխանամետ կուսակցություն եմ, շատ լավ հարաբերություններ նրանց հետ ձևավորվեց: Նրանք ուռում էին ու ես պոտդիմ նստած էի: Էդ ժամանակ եղավ այդ զանգը և ես չեմ էլ հիշում, թե ինչ եմ ասել»,- ասել է դերասանը և վերահաստատել իր տեսակետը, որ պետք է գրանցի իր կուսակցությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին