Արդեն տեղեկացրել ենք, որ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է Ադրբեջանի քաղաքացի Էլնուր Հուսեյնզադեին, ով ձերբակալվել էր փետրվարի 1-ին դիվերսիայի փորձ կատարելու և ԼՂՀ պետական սահմանն ապօրինի հատելու կասկածով:
Հրապարակված կադրերից երևում է, որ սեղանին գրքույկ էր դրված։ Մելիքյանն այդ կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Արդեն չորրորդ ընկերն է հարցնում՝ ինչ գրքույկ էր դրված սեղանին։ Պատասխանում եմ հրապարակավ՝ Եվրոպական կոնվենցիան ադրբեջաներեն լեզվով։ Փոխանցել եմ Հուսեյնզադեին»։