▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Մարտիրոսյանի գրառումը` Հենրիխ Մխիթարյանի հիանալի խաղի հետ կապված

Comedy Club-ի հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամի իր էջում գրառում է կատարել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

«Առա՛ջ, Հենրի՛խ: Առա՛ջ, «Մանչեստեր Յունայթե՛դ»,- գրել է Մարտիրոսյանը եւ հրապարակել հետեւյալ լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Լեստերի» դեմ խաղում: «Մանկունյանցիները» երկրի գործող չեմպիոնին հաղթել են 3:0 հաշվով, իսկ Մխիթարյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Ավելի վաղ «Մանչեստերի» կազմում Մխիթարյանի խփած առաջին գոլի պատվին Գարիկ Մարտիրոսյանը սափրել էր գլուխը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին