▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լապշինին հանձնեցին, սկսվեց թատրոնի ադրբեջանական արարը

 

Картинки по запросу lapshin

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերիգրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Փետրվարի 7-ի ուշ երեկոյան ադրբեջանական հատուկ ծառայությունները հատուկ օդանավով Մինսկից Բաքու տեղափոխեցին լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինին: Տեսանյութերը դիտելիս տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում միջազգային նշանակության ծանր հանցագործություններ կատարած վտանգավոր մարդ է, որին, ի դեպ, օդանավում հավանաբար 
1. ինչ-որ հոգեմետ դեղեր են ներարկել,
2. ծեծել են և սպառնացել,
3. կամ Լապշինն ինքն էր դերասանություն անում:

Եվ այսպես, «սև ցուցակ» գործողության առաջին՝ բելառուսական արարն ավարտվեց, էստաֆետը փոխանցվեց Ադրբեջանին: Եթե ամեն ինչ ընթանար Լուկաշենկոյի պլանով (նա պահանջել էր անաղմուկ հանձնել), ապա գործողությունը արդյունք կունենար, մինչդեռ հիմա Ադրբեջանն ընկել է ծանր վիճակի մեջ: Թեև ստացավ Լապշինին, մեծ բեմադրությամբ ցույց տվեց, որ պատժում է իր որոշումները խախտողներին, բայց հայկական կողմի քարոզչության և իրավապաշտպան գործողությունների շնորհիվ միջազգային մարդասիրական ու իրավապաշտպան բոլոր կազմակերպությունները հիմա աչքերը չորս արած նայում են այդ երկրի գործողություններին:

Լապշինի դատապարտումը ծանր հետևանքներ կունենա Ադրբեջանի թե՛ վարկի, թե՛ միջ. կազմակերպություններում հետագա ծրագրերի իրականացման, թե՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգի բերելու առումով:

Հիմա Իսրայելի հետ ադրբեջանցիները գտնելու են ընդհանուր լեզու (եթե դեռ չեն գտել) և կիրականացնեն խաղի վերջին քայլը:

Կարծում եմ՝ այսօրվա ընթացքում ադրբեջանական լրատվամիջոցները կշեփորահարեն Լապշինին դաժանաբար պատժելու ծրագրերը, որ կյանքն այլևս ավարտված է այդ մարդու համար, հետո կառքից դուրս կգա «գեղեցկադեմ» Իլհամ Ալիևը կամ տիկին Մեհրիբանը (որն ավելի հավանական է) և բարեհոգաբար ներում կշնորհի: Հաջորդ քայլը կլինի այն, որ Լապշինը Մեհրիբանի հետ «իր կամքով» ծաղիկ կդնի Խոջալուի զոհերի հուշաքարին, շեհիդների հիշատակը կհարգի, կհայտարարի, որ. «Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, որ ինքը սխալվել է և ընկել հայերի ազդեցության տակ...», դրանից հետո Լապշինին կհանձնեն Իսրայելին:

Հնարավոր է՝ լրագրողը տևական ժամանակ անհետանա հանրության աչքից՝ սեփական կյանքն ու ընտանիքը անվտանգ պահելու համար ադրբեջանական վայրագություններից, քանի որ կասկած չկա՝ նա հետո հրապարակելու է այն տանջանքների մասին, որոնց այսօր ենթարկվում է Բաքվում՝ հետագա ստորացումները կատարելու համար:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին