«Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու պահանջով այսօր դարձյալ քայլերթ է իրականացվում: Երբ երթի մասնակիցները Ազատության հրապարակից դուրս եկան Մաշտոցի պողոտա, ոստիկանները կանգնեցին երթի մասնակիցների առաջ և թույլ չտվեցին քայլել փողոցի մեջտեղով: Ոստիկաննեչը փորձում էին բերման ենթարկել երթի մասնակիցներից Շահեն Հարությույանյանին՝ ազատազրկված քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդուն, սակայն հանդիպեցին մյուս մասնակիցների դիմադրությանը: Երբ կրքերը հանդարտվեցին, երթի կազմակերպիչները ոստիկանների հետ համաձայնության եկան, որ շարունակուն են իրենց բողոքի ակցիան: Հատկանշական է, որ տեղում աշխատող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը երթի մասնակիցներին ակնարկում էր, որ Շահեն Հարությունյանը կոչեր է անում փակել փողոցը, սակայն երթի մասնակիցները հակաճառում էին, որ Շահենը նման կոչեր չի արել:
Ոստիկաններին չհաջողվեց բերման ենթարկել Շահեն Հարությունյանին
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


